
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին. պետության ղեկավարի ցավակցական նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին: Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 86 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: