ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գինեսի ռեկորդագիրը. Արմեն Ջիգարխանյանն ամենաշատն է նկարահանվել ֆիլմերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է, հայտնում է РИА Новости-ն: Հունիսի 8-ին հաղորդվել էր, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Ավելի ուշ նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Հոկտեմբերին դերասանը նշել է ծննդյան 85-ամյակը:

Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։ Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։

Արտիստի մասին այսօր հոգ էր տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։

Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։

Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում):

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս