ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են մինչև այժմ հայտարարել «Իմ քայլ»-ից դուրս գալու և աշխատանքից ազատվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեսգիշերն անց Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած գրառումից հետո որոշ պատգամավորներ հայտարարում են իշխանական «Իմ քայլը« խմբակցությունից դուրս գալու մասին: Փաշինյանը մասնավորապես գրել էր. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում ե մ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»: Սակայն իշխանական թիմը լքողներ եղել էին նաեւ մինչեւ այս հայտարարությունը:

Երեկ այս հայտարարությունից հետո «Իմ քայլ»-ի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցցանցի իր էջում գրել է. – «Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»:

Իշխանական խմբակցությունից  պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է. – «Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում։ Մնացածի մասին կխոսեմ ԱԺ ամբիոնից»: Թովմասյանը հատուկ ընդգծում է, որ պատգամավորական մանդատից չի հրաժարվում, հետայսու գործելու է որպես անկախ պատգամավոր։

«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանն է նաև գրառում կատարել սոցցանցի իր էջում՝ նշելով. –  Հիմա, դիմում եմ ԱԺ նախագահ` պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշում եք , բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո, ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ` Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես Ձեզ հետ երբեմն` նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։

Նույն սոցիալական ցանցում գրառում է կատարել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը. – «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ, առաջին՝ աշխատանքից ազատման դիմում գրել, երկրորդ՝ դադարեցնել անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում  է գրել Շրջակա միջավայրի նախարար Իրինա Ղափլանյանը, իսկ մինչ այդ էլ իշխող խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը:

Մանրամասները՝ ArmLur.am_ի տեսանյութում




Լրահոս