ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք որեւէ օրակարգով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպելու:
Պատգամավորը հայտարարեց, որ իրենք մի քանի անգամ են փորձել Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, խնդրել են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, սակայն ապարդյուն: Իսկ այժմ էլ խոսելու որեւէ բան իրենք չունեն, քանի որ իրենց միակ պահանջը ՀՀ վարչապետի հրաժարականն է:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը