
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 17-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է 2 հարց:
Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Խորհրդարանականների կներկայացվի նաև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: