
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը փոխանակում են զոհվածների դիերը, – «Ռիա նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտարարել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերնը:
Նրա փոխանցմամբ` ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 զոհվածների մարմիններ, կազմակերպությունը շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
«Ըստ իմ վերջին տեղեկությունների, (կողմերը) արդեն փոխանակել են 200 մարմին: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել», – նշել է ԿԽՄԿ նախագահը:
Երեքշաբթի օրը Մաուրերը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ուրբաթ օրը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են փոխանակվել գնահատականներով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ և քննարկել հնարավոր փոխգործակցությունը կորոնավիրուսի համատեքստում: