ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ պետք է լքեն իրենց բնակավայրերը. նրանց ժամանակ է տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի՝ Հովտաշենի, Կարմիրավանի, Նոր Մարաղանի, Նոր Այգեստանի, Նոր Սեյսուլանի բնակիչներին երեկ երեկոյան հայտնել են, որ մեկ օր է մնացել ունեցածը տարհանելու համար։

Սակայն նկատենք, որ երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Աղդամի շրջանը պետք է Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձվի մինչև նոյեմբերի 20-ը, իսկ վերը նշված տարածքները պարզվում է՝ հենց այդ շրջանին են պատկանում:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մարտակերտի վարչական շրջանի համայնքի ղեկավարի տեղակալ Նելսոն Աթայանի հետ, պարզելու համար, թե քանի բնակիչ է լքելու եւ ուր են գնալու:

«Այս գյուղերը 1994-թվականի Աղդամի շրջանի ազատագրված տարածքներից են, որոնք համաձայնագրի համաձայն պետք է հանձնվեն թշնամուն, դա է պատճառը, որ հիմա այդ համայնքները դատարկվում են: Չեմ կարող ասել, թե ինչ իրավիճակ է հիմա այդ գյուղերում, թե արդյոք բնակիչներն իրենց տներից դուրս գալուց հետո այրում են, թե ոչ, քանի որ արդեն երեք օր է ինչ առողջական խնդիրներ ունեմ, եւ տանը պառկած եմ: Նշված բնակավայրերը լքում են մոտ 1400 խաղաղ բնակիչ, իսկ թե ուր են գնալու նրանք դեռեւս չեմ կարող ասել, այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս