ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան շարունակում է վարձկանների տեղափոխումն Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները ժամանել են Մոսկվա արցախյան հարցի շուրջ քննարկումների համար: Մինչ այս Փարիզը հայտարարել էր, որ պետք է սահմանվի Արցախի կարգավիճակը: Միաժամանակ Ֆրանսիան հայտարարել էր, որ բացում է դռները Հադրութի տեղահանված բնակիչների համար, որպեսզի նրանք իր միջոցով բարձրաձայնեն իրենց իրավունքների եւ խնդիրների մասին:

Սակայն այդ ֆոնին Ադրբեջանի նախագահ Ալիեւը երեկ հայտարարեց, որ չի կարող լինել Արցախի որեւէ կարգավիճակ: Իսկ Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան թուրք զինվորականների ուղարկելու Էրդողանի առաջարկին: Միաժամանակ, ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելլը Թվիթերում գրել է, որ ըստ իր ստացած տեղեկության՝ Թուրքիան մտադիր է շարունակել մերձավորարեւելյան վարձկանների տեղափոխումն Ադրբեջան:

Ընդ որում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Ռուսաստանը թույլ չի տա եռակողմ համաձայնագրի խախտում, իսկ Բաքուն ու Անկարան թերեւս փորձում են կանխել անցանկալի զարգացումներն այն դեպքի համար, եթե խնդիրներ առաջանան եռակողմ հայտարարության մասով, կապված Մինսկի խմբի, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքորոշման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս