
Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները,
ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ
իրականացնել իրենց վերապահված գործառույթները։
Նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ
ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։