Մեկնարկում ԵԽ աշնանային նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում սկսվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որը տեւելու է 4 օր: ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ժողովրդավարությանն արաբական երկրներում, մարդու իրավունքներին եւ ահաբեկչության դեմ պայքարին, անձնական տվյալների պաշտպանությանը առցանց լրատվամիջոցներում եւ համացանցում:Հոկտեմբերի 3-ին քննարկվելու են Թուրքիայում կատարված դիտարկումների արդյունքները, հոկտեմբերի 6-ին ելույթ կունենա Պաղեստինի ազգային ինքանավարության ղեկավար Մահամուդ Աբբասը, իսկ հոկտեմբերի 7-ին խորհրդարանականները կանդրադառնան Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցին: Հայաստանի պատվիրակության անդամներ են Դավիթ Հարությունյան ու Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս