
Արցախի հերոս, զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությունը կկայանա այսօր (նոյեմբերի 21-ին) Արշալույս գյուղի Եղբայրական հուշահամալիրում ժամը 15։00-ին, որտեղ հողարկավորված են նրա հարազատներն և մարտական ընկերները։
Արարողակարգը կմեկնարկի Վաղարշապատ, Ալավերդյան 46տ . հասցեից ժամը 14։00-ին: Այս մասին հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքը դիմել էր Պաշտպանության նախարարությանը նրան հուղարկավորելու Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում: