Էլ․ սիգարե՞տ, թե՞ ծխախոտի տաքացման համակարգ․ ո՞րն է տարբերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծխախոտը դարձել է մեր օրերի ամենալուրջ խնդիրներից մեկը․ ավելի քան 1 մլրդ մարդ ամբողջ աշխարհում ծխում է, ինչը դառնում է տարեկան ավելի քան 8 մլն մահերի պատճառ։ Խնդիրը կայանում է նրանում, որ սիգարետ ծխելիս տեղի է ունենում ծխախոտի այրում և առաջանում է ծուխ,ինչի հետևանքով անջատվում է ավելի քան 6 000 վնասակար քիմիական նյութ։ Այս նյութերը բացասական ազդեցություն են ունենում առողջության վրա և առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ, ներառյալ՝ սրտանոթային հիվանդություններ ու քաղցկեղ։

Երկար տարիներ գիտնականներն ամբողջ աշխարհում ելքեր են փնտրում ծխողներին օգնելու, և նրանց առողջությանը հասցվող վնասը հնարավորինս կրճատելու համար։ Սկզբնական շրջանում ուշադրությունը կենտրոնացվում էր ծխելը թողնելու գործիքների վրա, սակայն շուտով պարզ դարձավ, որ որոշ ծխողներ, այնուամենայնիվ, ի վիճակի չեն ամբողջովին հրաժարվել այս սովորությունից, և շուտով կրկին վերադառնում են ծխելուն։ Այսպիսով՝ ստեղծվեցին այլընտրանքներ, որոնք հնարավորություն են տալիս ծխողներին պահպանել իրենց այդքան ծանոթ գործընթացը՝ միաժամանակ նվազեցնելով իրենց առողջությանը հասցվող վնասը։
Այդպիսի այլընտրանքներից են էլ․ սիգարետն ու ծխախոտի տաքացման համակարգը։ Երկու սարքերն էլ սիգարետի նման նիկոտին են մատակարարում, սակայն կան որոշակի տարբերություններ։

1․ Օգտագործում

Ծխախոտի տաքացման համակարգը համեմատաբար ավելի քիչ վնասակար է ավանդական սիգարետից, այն թույլ է տալիս ծխախոտն օգտագործել առանց այրման։ Հենց այս նպատակով էլ օգտագործվում են ծխախոտային գլանակներ, որոնք տեղադրվում են սարքի մեջ։ Սարքը տաքացնում է ծխախոտը մինչև 300-350℃, բայց չի այրում այն․արտադրվում է գոլորշի, բայց քանի որ չկա այրում, վնասակար նյութեր գրեթե չեն արտազատվում։ Չկա նաև տհաճ հոտ, որը կներթափանցի հագուտի կամ մաշկի մեջ։
Ի տարբերություն ծխախոտի տաքացման համակարգերի, էլ․ սիգարետը գոլորշիացնում է հեղուկը և այն փոխակերպում է ներշնչման ենթակա գոլորշու։ Հեղուկները ներկայացվում են տարբեր բաղադրությամբ, որոշ տարբերակները պարունակում են նիկոտին։

2․ Մարտկոց և գործողության ընթացք

Ծխախոտի տաքացման համակարգը վերահսկում և սահմանափակում է օգտագործվող գլանակները։ Մարտկոցի մեկ լիցքավորումը միջինում թույլ է տալիս օգտագործել երկուսից երեք գլանակ։
Էլ․ սիգարետի գործողության ժամանակահատվածը կախված է սարքի տեսակից և կարգից։ Սարքի մարտկոցները հնարավոր է փոխել։

3․ Բաղադրություն

Էլ․ սիգարետի դեպքում սարքն աշխատում է հեղուկի միջոցով, որը կարող է վերահսկվել այն օգտագործելիս։ Հեղուկները պատրաստվում են ջրից, գլիցերինից, պրոպիլեն գլիկոլից և անուշաբույր նյութերից։ Նրանք կարող են պարունակել նիկոտին։ Ի տարբերություն էլ․ սիգարետի, ծխախոտի տաքացման համակարգերի դեպքում օգտագործվում են ծխախոտ պարունակող գլանակներ։ Գլանակներում առկա ծխախոտը պատված է գլիցերինով և պրոպիլեն գլիկոլով։

4․ Օգատակար հատկանիշներ և հնարավոր վնաս

Երբ ծխախոտի տաքացման համակարգերում ծխախոտը տաքանում է, այն միևնունն է, արտադրում է վնասակար նյութեր։ Բացի այդ, գլանակները միշտ պարունակում են նիկոտին, չնայած այս սարքի կողմից արտազատվող գոլորշին 16%-ով ավելի քիչ նիկոտին է պարունակում ի տարբերություն ավանդական սիգարետի։ Երբ սարքը տաքացնում է ծխախոտը, արտազատվում է 100 անգամ ավելի քիչ վնասակար նյութեր, և 89-90%-ով ավելի քիչ քիմիական նյութ է ներթափանցում օրգանիզմ։

Ի տարբերություն ծխախոտի տաքացման համակարգերի՝ էլ․ սիգարետը չի պարունակում ծխախոտ, այսինքն՝ ոչինչ չի այրվում․ սարքն ուղղակի հեղուկ է գոլորշիացնում։ Գոլորշին պարունակում է գլիկոլ, գլիցերին և պրոպիլեն գլիկոլ, ինչպես նաև անուշահոտ բուրավետիչներ։ Էլ․ սիգարետը շատ ավելի անվնաս է սիգարետից, և կրկնակի արդյունավետ է, քան դեղամիջացներից կամ սպեղանիներից այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են թողնել ծխելը։ Գերտաքացումից խուսափելու համար սարքը օգտագործում է ջերմաստիճանի վերահսկողության ֆունկցիան։

5․ Օգտագործման թույլտվություն

Ծխախոտի տաքացման համակարգերը հոտ կամ հետքեր չեն թողնում հագուստի վրա։ Դրանք կարող են օգտագործվել փակ տարածքներում՝ առանց այրելու վտանգի, քանի որ սաքրը չի առաջացնում մոխիր կամ կայծեր։ Ծխախոտի տաքացման համակարգը չի վնասում շրջապատող մարդկանց։ Ինչ վերաբերում է էլ․ սիգարետին, այն կարող է օտագործվել հատուկ նախատեսված վայրերում, սովորաբար այնտեղ, որտեղ թույլատրվում է ծխել ավանդական սիգարետ։ Չնայած նրան, որ էլ․ սիգարետը գրեթե չի փոխում օդի բաղադրությունը և լավ բույր ունեն, դրանք չի թույլատրվում օգտագործել հանրային վայրերում։




Լրահոս