ԱՆ. Սողանքի հետեվանքով կա 7 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնում ենք, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով “Ալավերդու բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներիքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկրների կոտրվածքներ: Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել են մայրաքաղաք: Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել է գիպսային անշարժացում, ցավազրկում, և հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երևանի բնակիչներ են: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս