
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշման նոր նախագիծ է ներկայացրել կառավարության քննարկմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ նախագծով առաջարկվում է մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։
Տեղեկացնենք, որ մինչ այս՝ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած լինելը, որպես նպաստի իրավունք տվող պայման, հանվել է։
Ս.Հ.