Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի օրերին, Քարվաճառի շրջանում մեր զինվորականները և կամավորներն իսկապես մաքառել են և մի սանտիմետր չեն նահանջել: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին, Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ մենք ոչինչ չենք կարող անել և շատ զգույշ պետք է գործել ամեն հարցում:
«Իմ այցի նպատակն այն է, որ մարդկանց խնդրեմ՝ մի քիչ համբերեն»,- ասաց նա և հավելեց, որ դեռ վաղուց էր Կառավարությանը դիմել Սոթքի վերաբերյալ անհանգստությունների մասով, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չի ստացել, թեև բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան