ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում
(Մարզերում՝ մարզպետարանների կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմերի միջոցով (թաղապետարաններ)) և Արցախի Հանրապետությունում (ԱՀ Պաշտպանության Բանակի միջոցով (սոցպաշտպանության բաժին)):
Միևնույն ժամանակ եթե ցանկանում եք ինքնուրույն հավաքագրել փաստաթղթերը, ապա կարող եք ծանոթանալ հատուցումների տրամադրման կարգին և դիմել համապատասխան մարմիններին:
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար»: