Կորոնավիրուսից մահացել են «Factor.am» կայքի խմբագիր Արևիկ Սահակյանի ծնողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցավով տեղեկացանք, որ մեր գործընկեր, «Factor.am» կայքի հիմնադիր խմբագիր Արևիկ Սահակյանի ծնողները` Պարույր Ավագյանը և Էմմա Խաչատրյանը անժամանակ հեռացել են կյանքից: Ողբերգությունն այն է, որ Արևիկ Սահակյանի մոր մահից ընդամենը մեկ օր հետո, կորոնավարակը խլեց նաև մեր գործընկերոջ հոր կյանքը: Ծնողների միաժամանակյա կորուստն անասելի ցավ է, չամոքվող մրմուռ:

Armlur լրատվականը և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Արևիկ Սահակյանին ընտանեկան ողբերգության կապակցությամբ: Ուժ, կորով և համբերություն ենք մաղթում մեր գործընկերոջը:




Լրահոս