ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ կլինեն Կուսակցությունների մասին օրենքում. նախագիծը հասավ ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի Կուսակցությունների մասին օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որը հրապարկվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Ընդ որում, նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ կատարվել, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն։

Նախագծով առաջարկվում է արգելել բիզնեսին ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցվում է՝ 10 միլիոնի փոխարեն դառնում է 2.5 միլիոն, վերանայվում է նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։

Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինասավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն, ըստ իրենց ստացած մանդատների քանակի, և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով ֆինանսավորվում են ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանում ֆինանսական առավելություն։

Նաև կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին խթանելու համար ներդրվում են նոր պահանջներ, կուսակցության ղեկավար մարմնի անդամների համար պարտադիր է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելը, բացի այդ առաջարկվում են նոր կարգավորումներ կուսակցությունների ներսում՝ ներքին ժողովրդավարությունը խթանելու համար։

 




Լրահոս