Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է պատերազմում զոհվածների և անհետ կորածների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 2783 զինծառայող: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի 2 783 զինծառայող», – ասված է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ աշխատանքներ են տարվում ԴՆԹ անալիզի հիման վրա 103 զոհերի հայտնաբերման ուղղությամբ:

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, ավելի քան 100 զինծառայող համարվում է անհետ կորած: «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դրանք հայտնաբերելու ուղղությամբ», – ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչությունը հայտնել է նաև, որ բժշկական հաստատություններում բուժվում են երկրի զինված ուժերի 1245 զինծառայողներ:

Թե ինչքանով են այս տվյալները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել:




Լրահոս