Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում գրեց. ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը: Այս մասին հայտնում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը:

Նշենք, որ նա ազատման դիմումը ներկայացրել է երեկ եւ մեր տեղեկություններով, այդ պաշտոնում նրան կփոխարինի ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանը, որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերներից է:




Լրահոս