ArmLur.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Վանաձորի ավագանին եւս պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Վանաձորի ավագանու 5 խմբակցությունները բարձրաձայնել են իրենց կարծիքի մասին, որեւէ մեկը դեմ չի արտահայտվել, երկրորդն էլ՝ երբ Վանաձորի ավագանին էլ նման ուղերձ ունենա, մենք կհրապարկենք: Վանաձորը քաղաքական ավագանի ունի, Վանաձորի քաղաքապետն իր կարծիքը որպես անձ, չեմ կարծում, որ հիմա սիրուն է, որ արտահայտի՝ առանց ավագանու բոլոր խմբակցությունների հետ խորհրդակցելու»,- նկատեց Ասլանյանը
Հարցին՝ այս թեմայի շուրջ քննարկումներ տեղի ունեցե՞լ են թե՞ ոչ, քաղաքապետն արձագանքեց. «Չեմ կարող ասել, քննարկումներ եղել են, թե ոչ բնականաբար ամբողջ հանրապետությունով մեկ այդ խոսակցությունները կան: Երբ կլինի մենք ուղերձով հանդես կգանք:
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ համայնքի ավագանին վարչապետի հրաժարականն էր պահանջել եւ հանդես էր եկել հայտարարությամբ, որին միացել է նաեւ քաղաքապետ Գագիկ Սահակյանը:
Ս.Հ.