Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հերթական հեռախոսազրույցն է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության ու միջազգային օրակարգի այլ հարցեր։
Նույն օրը Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։