ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 407 ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 142344 դեպք, որոնցից 117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 530225 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 407 նոր դեպք: Ունենք 853 առողջացած եւ 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 595 է:

 

 

ՇՂԹԱՅԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ

Նախօրեին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում տեղի է ունեցել ավտովթար՝ կան տուժածներ: Պարզվել է, որ բախվել են «Infiniti» (վարորդ ծնված 1985 թ.), «Volkswagen Golf» (վարորդ ծնված 1998 թ.) եւ «Mercedes-Benz C» (վարորդ ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ բախվել են կայանված «Nissan Teana» (վարորդ ծնված 1973 թ.), «Mitsubishi Pajero» (վարորդ ծնված 1996 թ.), «Mercedes-Benz C» (վարորդ ծնված 1991 թ.) եւ «Mercedes-Benz E» (վարորդ ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարոր¬դը, ուղեւոր Արմեն Բ.-ն (ծնված 1998 թ.) եւ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ.-ի եւ Արմեն Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ.-ինը՝ բավարար:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները շարունակում են պատերազմի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները եւ սակրավորական խմբերը։ Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ: Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի եւ Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաեւ Հադրութի եւ Ֆիզուլիի ուղղություններում:




Լրահոս