Հայտնի է Տիգրան Վիրաբյանին փոխարինողի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի ավագանու խմբակցությունները ստացել են Երեւանի ավագանու դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգը: ArmLur.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը հայտնեց, որ  ի թիվս այլ հարցերի, նախագծերի մեջ ընդգրկված է նաեւ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին փոխարինելու մասին հարցը:

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին: Այս նախագիծը ճանաչվել է հրատապ եւ ընդգրկվել դեկտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգում:

Հավելենք, որ Տիգրան Վիրաբյանը պաշտոն է զբաղեցնելու Հանրային հեռուստաընկերությունում:




Լրահոս