
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ անց փակ հանդիպում կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով հանդիպման գլխավոր թեման լինելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
Քաղաքական իշխանությունները նպատակ ունեն քննարկելու բոլոր մանրամասները համամասնական ընտրակարգի հետ կապված: Մեր տեղեկություններով ընտրական օրենսգրքի սկզբունքային փոփոխությունների նախագծում առկա թերությունների շտկումների հետ կապված խորհրդարան է հրավիրվել նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ընտրական օրենսգիրքը իմքայլականները կքննարկեն վարչապետի հետ: