Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի ՌԴ. ինչ հաշվետվություն է ներկայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (դեկտեմբերի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը՝ Մոսկվա):

2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:




Լրահոս