
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 17-ին, սահմանված կարգով, հաշվի առնելով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Վահե Սեյրանի Դանիելյանի ինքնաբացարկի դիմումը, կազմել է արձանագրություն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արամ Խաչատրյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին տալու վերաբերյալ։