Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերության մեջ հայտնված շիրակցիների հարազատները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը:  Շիրակի մարզում համատարած բողոքի ակցիաներ են` Հադրութում գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով:

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ  դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Մամուլի Տեսություն

Լրահոս