ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնասպանության քանի դեպք է գրանցվել Հայաստանում, և որոնք են եղել պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ընթացքում կամրջից նետվելու մի քանի դեպքերից հետո լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ թեմային՝ որոշ դեպքերում հիշելով 2015-ին քննարկված՝ կամուրջները ցանկապատելու առաջարկը:

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ կամրջից նետվելու հետևանքով գրանցված մահվան դեպքերը ընդհանուրի 12/7 տոկոսն են: Ոստիկանության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ինքնասպանությունների շուրջ 65 տոկոսը (77 դեպք) իրականացվել է կախվելու միջոցով, 18 դեպք բարձրությունից (օրինակ՝ տանիքից), իսկ 15 դեպք կամրջից նետվելու միջոցով:

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ին գրանցվել է ինքնասպանության փորձի 613 դեպք, որից 153-ն ավարտվել է մահով: Մահացածների թվում մեծամասնություն են 35-65 տարեկան անձինք, 53 անձ՝ 65-ից բարձր տարիքի: Նախորդ տարի ինքնասպանություն է գործել մեկ անչափահաս:

Ինքնասպանություն գործելու հիմնական միջոցը կրկին եղել է կախվելը՝ 58 տոկոս, բարձրությունից նետվելու միջոցով կյանքին վերջ է տվել 16 տոկոսը կամ 25 հոգի:

2018-ին գրանցված ինքնասպանության և ինքնասպանության փորձերի ընդհանուր թիվը եղել է 606։ 2018-ին՝ 2019-ի համեմատ, մոտ 17 տոկոսով ավելի է եղել մահերի թիվը՝ 179, նրանցից 7-ը՝ անչափահաս: 2017-ին գրանցվել էր ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 562 դեպք, որոնցից 157-ը մահվան ելքով։

Բոլոր երեք տարիներին ինքնասպանություն ավելի շատ գործել են տղամարդիկ: 2019-ին ինքնասպանություն գործած տղամարդկանց քանակը ավելին էր՝ մոտ 83 տոկոս: Ինքնասպանություն գործելու միջոցով նախորդ տարի մահացել է 127 տղամարդ և 29 կին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս