Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը, հոկտեմբերի 5-ին, ժամը 11-ին Քանաքեռում գտնվող Աբովյանի տուն-թանգարանում տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը: Ուսանողներին օրհնանքի խոսք կասի Գր. Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանը, որը նաեւ աստվածաբանական ֆակուլտետի դեկանն է: Առաջին կուրսեցիներին կողջունի ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՊՄՀ շրջանավարտ եւ ուսխորհրդի նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը: Ապա տեղի կունենա տոնական համերգ: Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին ՀՄՊՀ-ն փոխադրամիջոց տրամադրում է: Մեկնումը` ժամը 10.30-ին, ՀՊՄՀ-ի վարչական շենքի մուտքի մոտից` Տիգրան Մեծի 17:




Լրահոս