ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2020 թվականի կորուստները շոու-բիզնեսում. ովքեր մահացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականը ոչ միայն ամբողջ աշխարհի, այլ նաեւ հայ ժողովրդի համար ոչ այնքան բարենպաստ տարի էր: Նախ տարեսկզբին աշխարհը փոթորկեց կորոնավիրուսային վարակը, որը պարալիզացրեց եւ ընկճախտի մեջ գցեց մարդկանց, հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը, որը կյանքի եւ կռվի, գոյության եւ հայրենիքի պահպանման պայքարի մղեց ժողովրդին:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել տարին, հասկանալ, թե շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչ դժվարության միջով է անցել: Վարակակիրների թվում հայտնվել են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական գործիչներ, մարզիկներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից կորոնավիրուսով վարակվել են ՀՀ վաստակավոր արտիստ, պարուհի Սոֆի Դեւոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը, դերասան Գոռ Համբարձումյանը եւ այլք:

Համավարակը մեզանից խլեց՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին, դերասաններ Վասիլ Սարգսյանին, Զավեն Աբրահամյանին եւ դերասանուհի Կարինե Բուռնազյանին: Հայրենիքի համար իրենց սուրբ պարտք են կատարել եւ անմահացել նաեւ դերասաններ Ադամ Խալաթյանը, Հովհաննես Հաջինյանը եւ երգիչ Դավիթ Ամալյանի որրդին:

Ինչեւէ ամփոփելով այս դժվարություններով եւ հայրենիքի կորստով տարին, մեր ժողովրդին 2021թվականին մաղթում ենք ուժ եւ կորով : Հույս ունենալով, որ 2021 թվականը մեզ համար նպաստավոր տարի կլինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս