ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Կուսակցությունների մասին» օրենքը կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ քննարկվելու է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Այս փաթեթում ընդգրկված են մի շարք նախագծեր եւ կարեւոր փոփոխություններ, որոնք առանձնահատուկ նշանակություն են ունենալու հնարավոր արտահերթ ընտրությունների պարագայում:

Սակայն «Իմ քայլը» խմբակցությունն այս նախագծի շուրջ քննարկումները վաղուց էին նախաձեռնել, սակայն կորոնավիրուսային իրավիճակի, ապա նաեւ պատերազմի պատճառով դրանք ընդհատվել էին: Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայումը։

Նախագծով առաջարկվում է արգելել բիզնեսին ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցվում է՝ 10 միլիոնի փոխարեն դառնում է 2.5 միլիոն, վերանայվում է նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։ Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինանսավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն, ըստ իրենց ստացած մանդատների քանակի, և 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով ֆինանսավորվում են ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները:

Կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին խթանելու համար ներդրվում են նոր պահանջներ, կուսակցության ղեկավար մարմնի անդամների համար պարտադիր է դառնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագրեր ներկայացնելը, բացի այդ առաջարկվում են նոր կարգավորումներ կուսակցությունների ներսում՝ ներքին ժողովրդավարությունը խթանելու համար։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների խոսքով,  շուրջ մեկ տարի շարունակ նախագիծը մշակելիս դիտարկել են բազմաթիվ երկրների փորձը, համագործակցել միջազգային կառույցների հետ, ստացել Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը։

Մանրամասները՝ տեսաանյութում




Լրահոս