Ընդդիմությունը նոր կուսակցություն ունի․ ո՞վ է ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմությունը, որը 2018 թվականից հետո պարբերաբար ընդվզումներ է ցուցաբերում ներկայիս իշխանությունների դեմ, համալրում է իր թիմը։

Ընդդիմադիր պայքարը թևակոխում է ապակենտրոն փուլ, որտեղ ի հայտ են գալիս տարատեսակ ակտիվիստների կողմից հիմնած կուսակցությունները։ Օրինակ՝ Անի Կարապետյանը հանրությանը հայտնի էր որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից, ապա «Որդիների կանչ» ՀԿ ակտիվիստ։ Կարապետյանը ստեղծել է նաև կուսակցություն «Իմ պայքար, իմ հայրենիք» անվամբ:

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Անի Կարապետյանի կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ։

«Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ էին կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել էր. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ»,-ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։




Լրահոս