Ղարաբաղի պատերազմի արդյունքից դժգոհ է Թուրքիան. պարտիզանական մարտեր կլինեն. ռուս փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այս տարի որոշ պարտիզանական մարտեր կլինեն: Նրա խոսքով, Ղարաբաղյան կոնլֆիկտը կարելի էր ավարտված համարել, եթե կոնֆլիկտի բոլոր կողմերը գոհ լինեին արդյունքից:

«Կարծում եմ՝ Հայաստանն իրեն պարտված է համարում, սակայն չի համակերպվում իր կորցրածի հետ և այժմ դժգոհություն է հասունացել վարչապետի անձի, նրա շրջապատի հանդեպ: Իսկ ահա Ադրբեջանում, չնայած նրան, որ հաղթանակի շքերթ են անցկացրել, դժգոհ է նրանց դաշնակից Թուրքիան, որը կարծում է՝ կարելի էր հասնել ավելի ռադիկալ արդյունքների եւ այդ եռակողմ հայտարարությունը չստորագրեր», – նկատեց նա:

Եվ ահա փորձագետի խոսքով, այս երկու տարբերությունների ֆոնին կարող են լինել առանձին պարտիզանական խմբեր: «Կոնֆլիկտը երերացող կլինի և արդյոք այն առաջ կգնա, թե ոչ, կախված է նրանից, թե ինչ կարգավիճակ կունենա այն տարածքը, որն այժմ պաշտպանում են մեր խաղաղապահները: Արդյոք այն միջազգային կարգավիճակ կստանա, հենց դա է գլխավոր հարցը, որը չի թողնում վերջակետ դնել կամ գոնե հստակություն մտցնել», – հավելեց փորձագետը:

Լեոնկովը նկատում է՝ դե յուրե այն Ադրբեջանի տարածք է, բայց դե ֆակտո այնտեղ ամբողջ կյանքն ապրել են հայեր: «Դա հիմնական հակասությունն է, որը դեռ կոնֆլիկտը կպահի սրված վիճակում: Մեր խաղաղապահների դերն այնտեղ էական է եւ մենք պետք է թույկ չտանք նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ: Այդ պատճառով պրովակացիաներ կարող են լինել նաեւ մեր խաղաղապահների նկատմամբ», – հավելեց նա:

Ն.Հ.




Լրահոս