
Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ Խաշմանյանը մարզչական կարիերայի ընթացքում բազմիցս գլխավորել է «Ալաշկերտը»։ Նրա գլխավորությամբ «Ալաշկերտը» երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ` Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։
Ակումբի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ «Ալաշկերտը» մարզումները կվերսկսի հունվարի 10-ից: