Խաղից կփորձենք առավելագույնը քաղել. Աբրահամ Խաշմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

Հովհաննես Հաամբարձումյան

«Ես գտնվում եմ լավ վիճակում, թիմը՝ նույնպես։ Ունենք ֆուտբոլիստների կորուստ, բայց թիմը շատ լավ է տրամադրված եւ պետք է անենք ամեն ինչ լավարդյունքի հասնելու համար։ Արթուր Դանիելյանը ունի շատ լավ որակներ եւ եթե աշխատի իր վրա նրան մեծ ապագա է սպասվում։
Նկատել ենք, որ ավելի թիմային խաղ են խաղում, ունեն շատ լավ ֆուտբոլիստներ։ Պետք է փակենք նրանց ուժեղ կողմերը եւ օգտագործենք մեր ուժեղ կողմերը»,- ասել է Հովհաննես Համբաձումյանը։

Աբրահամ Խաշմանյան

«Գաղտնիք չի , որ այս պահի դրությամբ այնքան էլ երանելի վիճակում չենք գնվում։ Ունենք բազմաթիվ կորուստներ, բայց սա ֆուտբոլ է եւ այստեղ ամեն ինչ պատահում է ։ Մենք իրավունք չունենք կառչել այդ հարցից եւ մտածել բացասականի մասին։ Ունեցել ենք 3 օր եւ այդ օրերի ընթացքում արել ենք առավելագույնը։ Ես կարող եմ ասել, որ հավաքականը պատրաստ է վաղվա հանդիպմանը, նպատակը մեկն է ՝ քաղել առավելագույնը։ Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին։ Հունաստանի հավաքականի կազմը ամբողջովին փոխվել է։

Ես դիտել եմ Հունաստանի վերջին երկու հանդիպումները եւ կարող եմ ասել, որ շատ կազմակերպված եւ արդյունավետ ֆուտբոլ են խաղում։ Ավագը լինելու է Հովհաննես Համբարձումյանը։ Մենք հաշվի ենք առել նրա փորձը։ Այս 3 օրերի ընթացքում էլ հասկացել ենք, որ նա օժտված է առաջատարին բնորոշ որակներով։ Մամուլում տարածված տեղեկությունները շատ ժամանակ պատկանում են ֆանաստիկայի ժանրին։ Հենրիխ Մխիթարյանին մենք հատուկ հրավեր չենք ուղարկել, որովհետեւ գիտենք, որ նա վնասվածք ունի։ Մենք առավելագույնն ենք սպասում հավաքականից։ Բոլորս էլ գիտակցում ենք թե ինչ ունենք այսօր մեր ձեռքի տակ։

Արդեն նշել եմ, որ ունենք կորուստներ, բայց ամեն ինչ կանենք առավելագույնը քաղելու համար։ Չեմ ցանկանում խոսել երկրորդ խաղի մասին, ավելի լավ է կենտրոնանք վաղվա հանդիպման վրա։ Իմ պայմանագիրը կնքված է 1+1 ձեւաչափվ եւ կասեմ, որ կան երաշխիքներ, որ ես Հայաստանի ազգային հավաքականին կպատրաստեմ նաեւ Ազգերի Լիգայի խաղարկությանը։ Ստացել եմ կոնկրետ հրավել եւ ընդունել եմ առաջարկը։ Հրաժարվում էի խոսել հավաքականից քանի որ ճիշտ չէի համարում․ ես սերտորեն կապեր չունեի հաաքականի հետ եւ դա էր պատճառը, որ խուսափում էի։ Մենք չպետք է առաջնորդվենք երազանքներով կամ ռոմանտիզմով։ Հիմա բոլորը խոսում են սերնդափոխության մասին։ Հիմա մեր մեկնարկային կազմից բացակայում են 7 ֆուտբոլիստներ։ Մենք պետք է հածվւ առնենք, որ այդ ֆուտբոլիստները արդեն 30-անց են։

Սերնդափոխությունը անհրաժեշտ է։ Իսկ ի՞նչ ունենք մենք։ Խոսքերով չենք կարող անել այդ սերնդափոխությունը։ Մենք ունեն Էրիկ Վարդանյան ով հրավիրվել է հավաքական, սակայն նա պետք է դեռ կայանա որպես հավաքականի ֆուտբոլիստ։ Հավաքականը չի կարող լինել փորձադաշտ։ Սա ամենաբարձր կետն է, որը որ կա։ Մենք եթե ունենք մեկ խաղացող ով կարող է վաղը ամրապնդվել հավաքականում դա Էրիկ Վարդանյանն է։ Բոլոր մարդիկ էլ կյանքւմ սխալվում են եւ չպետք է շատ խիստ դատել նրան։ Իմ բոլոր որոշումները բխում են նրանից թե ինչ ֆուտբոլ են խաղում ֆուտբոլիստները։ Արթուր Սարկիսովը շատ բան ունի ապացուցելու։

Նա երեք օր է, որ իմ տրամադրության տակ է եւ ես տեսնում եմ, որ նա մեծ ցանկություն ունի։ Հավաքականում կան նաեւ ֆուտբոլիստներ, որոնց պետք է հարգանքի տուրք մատուցել։ Այդ ֆուտբոլիստներից է նաեւ Գեւորգ Կասպարովը։ Նա շատ լավ ֆուտբոլ է խաղում իր թիմում եւ ես չունեի պատճառ նրան չհրավիրելու։ Խավիեր Մինյանոն շատ լավ մասնագետ էր, բայց նրա պայմանագիրն ավարտվել է եւ նա հեռացել է հավաքականից։

Մեր ամենամեծ կորուստը այս խաղում պարզ է որ Մխիթարյանն է, իսկ երկրորդ մեծ կորուստը Վարազդատ Հարոյանն է։ Եթե մենք ունենայինք Վարազդատ Հարոյանի նման եւս 2 պաշտպան, ապա կխաղայինք 4 պաշտպանով, իսկ թե ովքեր կխաղան պարզ կլինի միայն վաղը»,-ասել է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս