Հունվարի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին, ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը և Արա Պապյանը:

Թեման՝ Աշխարհաքաղաքական վերջին մարտահրավերները և հնարավորությունները:

****

Հունվարի 12-ին, ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Թեման՝ ՀՀ վարչապետի Մոսկովյան այց, սպասվող քաղաքական զարգացումներ, Արցախի և Հայաստանի անվտանգություն:

Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448

****

Հունվարի 12-ին՝ ժամը 12:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) 2-րդ հարկի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը սահմանային անվտանգության թեմաների վերաբերյալ` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ասուլիսի ընթացքում անդրադարձներ կլինեն Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր կատարած այցերին, արձանագրված խնդիրներին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին՝ 091008812:




Լրահոս