Արցախի Խնածախ, Այգեստան, Ննգի համայնքներում վնասազերծվելու է չպայթած զինամթերք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան, ինչպես նաև Մարտունու Ննգի համայնքների տարածքներում հունվարի 12-ին նախատեսվում է չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911՝ ահազանգման կենտրոն»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս