Հայաստանում հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 611815 վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ. մեկ օրում նվազել է 389-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 150602 անձ` վերջին մեկ օրում 729 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է: