«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություևնների համաձայն, փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները հասկացել են, որ այդ պայքարում իրենք արդեն պարտվել են: Չնայած այն բանին, որ ընդդիմության կողմից ստեղծված «Հայրենիքի փրկության շարժման» տարբեր ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք լայն թափով առաջիկայում կրկին շարունակելու են իրենց փողոցային պայքարը, բայց իրենց «ներքին» քննարկումներում հստակ դիրքորոշում են հայտնում, որ իրենց չհաջողվեց հասնել վարչապետի հրաժարականին:
Ավելին, ռուսական էլիտայից արդեն ազդակներ են ստացել, որ իրենք այդ պայքարում այլեւս հաղթանակ չեն կարող ունենալ, ինչի համար պետք է թույլ տան, որ վարչապետ Փաշինյանը շարունակի իր պաշտոնավորումը՝ մինչեւ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ըստ մեր տեղեկությունների, այն ինտենսիվությամբ, որով նախկինում հանդիպումներ էին անցկացնում 17 կուսակցությունների լիդերները, այժմ այլեւս չեն լինում: Դա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Վազգեն Մանուկյանի վարչապետության թեկնածուն է շատերի համար արդեն դարձել ոչ ընդունելի: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ ընդդիմությունը ելքեր է փնտրում, առաջիկայում պայքարի այլ օրակարգ ու ձեւաչափ ընտրելու համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: