ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները զենքով հայտնվում են խաղաղ բնակավայրերի ճանապարհների վրա և դիտարկում իրականացնում. Արման Թաթոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կարևորեց ադրբեջանցի զինվորների ոչ ճիշտ պահվածքի մասին խոսելը. «Խնդիրն այն է, որ ադրբեջանցի զինվորները ցուցանակների տեղադրումը անում են բացահայտ սադրանքների ձևով, ինչպես վկայում են բնակիչները, նրանք կարող են զենքով հայտնվել խաղաղ բնակավայրերի ճանապարհների վրա և դիտարկում իրականացնել, սա նույնպես առաջացել է մեխանիկական մոտեցումների կիրառման պատճառով»,- նշեց ՄԻՊ-ը:

Նա նաև անդրադարձավ Շուռնուխի և Որոտանի ցուցանակներին, որոնք, ըստ նրա, այնպես են տեղադրված, որ շատ հայկական տարածքներ ներկայացված են իբրև ադրբեջանական:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս