ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հրաժարական, արտահերթ ընտրություն. ԼՀԿ-ն ներկայացնում է ճանապարհային քարտեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ներկայացվելու է  Լուսավոր Հայաստան խմբակցության ճանապարհային քարտեզը որպես ԱԺ հայտարարության որոշման նախագիծ, որի առաջին կետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Այս հարցը կներկայացնի Էդմոն Մարուքյանը:  Մյուս փաստաթղթով, որ Տարոն Սիմոնյանն է զեկուցելու, քննարկվելու է նոյեմբերի 9-ին ստորագրված  եռակողմ հայտարարության  իրավաչափության հարցը:

Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների հետեւյալ ծրագիրը`

1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.

2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.

3. Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով:

4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.

5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.

6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.

7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.

8. Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.

9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.

10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում:Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.

11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.

12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.

13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս