«Ընդդիմությունը պատրաստ չէ մանդատները վայր դնել և ստեղծել ճգնաժամ»․ Իզաբելլա Աբգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ երկու օր առաջ Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ ցանկացած հարմար առիթի պատրաստ է հանդիպել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, քանի որ Բագրատ արքեպիսկոպոսը հրավիրել էր Մարությանին հանդիպման։

«Նոր ուժ» կուսակցության նախագահը նաև նշել է, որ գաղափարական խոր անհամաձայնություն ունի շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, սակայն դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։

Այս առթիվ ArmLur.am-ը կապ է հաստատել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով չնայած Մարությանի նոր կուսակցության անդամ չէ, բայց և այնպես սատարում է։

Մեզ հետ զրույցում Աբգարյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել Հայկ Մարությանի կարծիքը։

«Ես չեմ կարող մեկնաբանել Հայկ Մարությանի կարծիքը։ Ինքս որպես համախոհ, որպես սատարող, կարող եմ ասել, որ միանշանակ կողմ եմ արտահերթ ընտրություններին»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանին նաև հարցրեցինք՝ ի՞նչ է կարծում իմպիչմենտի վերաբերյալ, արդյո՞ք հնարավոր է այդ կերպինչ-որ բան փոխել, ինչին Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց․

«Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ իմպիչմենտը կարող է այս ձևով հաջողվել, որովհետև բավականին մեծ է թիվը՝ ի տարբերություն Երևանի ավագանու, որովհետև խոքը երկու-երեք մանդատի մասին է։ Կասկածում եմ, որ կհաջողվի իմպիչմենտը»։

Աբգարյանն ավարտին հասցնելով զրույցն ասաց, որ կարծում է ընդդիմությունը պատրաստ չէ մանդատները վայր դնել և այդպիսով ստեղծել ճգնաժամ ու գնալ արտահերթ ընտրության։

Աննա Սրապիոնյան




Լրահոս