ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է տուժել խաղաղ բնակչությունը. միջազգային կազմակերպությունը՝ պատերազմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից զենքի անխնա կիրառման հետեւանքով, հաղորդվում է  Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Իրավապաշտպանների տվյալներով՝ հայկական եւ ադրբեջանական ուժերը բազմիցս «ակնհայտ ոչ ճշգրիտ եւ ոչ կամընտրական զենք» են կիրառել քաղաքացիական բնակչության բնակության շրջաններում, այդ թվում՝ խոցման մեծ մակերեսով կասետային եւ բեկորային-ֆուգասային զինամթերք: Հակամարտության ընդամենը 44 օրվա ընթացքում, որը շարունակվել է սեպտեմբերի վերջից մինչեւ 2020 թվականի նոյեմբերի սկիզբ, զոհվել է առնվազն 146 խաղաղ բնակիչ, որոնց թվում եղել են բազմաթիվ երեխաներ եւ տարեցներ:

Հայկական ուժերը կիրառել են ոչ ճշգրիտ օպերատիվ-մարտավարական հրթիռներ, անկառավարելի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ հրետանի: Ադրբեջանական բանակը նաեւ օգտագործել է անկառավարելի հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ասվում է զեկույցում: Երկու կողմերի իշխանությունները հերքել են խիտ բնակեցված շրջանների անխնա գնդակոծությունները եւ կասետային զինամթերքի կիրառումը, չնայած հակառակի ակնհայտ ապացույցներին:

Amnesty International-ը հայկական ուժերի կողմից 4 գնդակոծություն է արձանագրել Ադրբեջանի գյուղերում եւ քաղաքներում, որի արդյունքում մահացել է 72 խաղաղ բնակիչ: Արձանագրվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի գյուղերի եւ քաղաքների 9 գնդակոծություններ եւ Հայաստանի տարածքի մեկ գնդակոծություն, որի հետեւանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ: Տեղական իշխանությունների խոսքով՝ հակամարտության ընթացքում սպանվել է առնվազն 52 հայ խաղաղ բնակիչ։

Շրջանի գլխավոր քաղաքը՝ Ստեփանակերտը, պարբերաբար գնդակոծության է ենթարկվել, երբեմն՝ օրվա ընթացքում մի քանի անգամ։ Որոշ հրետակոծություններ իրականացվել են զուտ ոչ կամընտրական զենքի, այդ թվում՝ 122 միլիմետրանոց «Գրադ» ռեակտիվ արկերի եւ միջազգային մակարդակով արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս