ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես որպես մայր իմ տղայի հետ պոստի եմ կանգնած. բողոքի ակցիա կառավարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր այսօր: Ժամկետային զինծառայողների ծնողները  ասում են՝ իրենց որդիները պետք է ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, այլ ոչ Արցախում:

Ծնողները հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։

«Երեխեքը այդ վիճակում այնտեղ են, դու պատկերացնու՞մ եք՝ մենք՝ ծնողներս, այստեղ ինչ վիճակում ենք։ Մեզ խաբում են, ասում էին՝ մինչեւ դեկտեմբերի վերջ երեխաները կգան Հայաստան, բայց չարեցին նման բան։ Քաղաքական որևէ բան չկա այստեղ, մեր պահանջը մեկն է՝ բերեք մեր երեխեքին, թող ստեղ ծառայեն»,- ասաց ծնողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս