ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բյուրականի աստղադիտարան»-ում չարաշահումներ են եղել. ովքեր են մեղավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականին «Բյուրականի աստղադիտարանի» արդեն նախկին աշխատակից Մկրտիչ Գեւորգյանը նամակ է գրել ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին ու տեղեկացրել որ աստղադիտարանում կոռուպցիոն ռիսկեր են նկատել ու պետք է ուսումնասիրություն իրականացվի: Armlur.am-ը զրուցել է Մկրտիչ Գեւորգյանի հետ, պարզելու համար, թե ինչից ելնելով որոշվեց նման նամակ հղել նախկին նախարարին, ինչի հետեւանքով Գեւորգյանին ազատել են աշխատանքից:

Ըստ Մկրտիչ Գևորգյանի աստղադիտարանում կատարված չարաշահումների, ապօրինությունների մասին գիտական խորհրդի նիստերին և ընդհանուր ժողովներին մշտապես բարձրաձայնել են, սակայն, ըստ նրա, տնօրենը հակադարձել է, որ ամեն ինչ ըստ կարգին է:

Նախկին նախարար Արայիկ Հարությունյանին Մկրտիչ Գեւորգյանը եւ իր գործընկերները տեղեկացրել են, որ աստղադիտարանի անձնակազմի աշխատակիցներից ոմանք զբաղեցնում են մի քանի հաստիք՝ քառապատիկ աշխատավարձ ստանալով։ Տեղեկացրել են նաև, որ արտաբյուջեի հաշվին տնօրեն Արեգ Միքայելյանն իր համար գնել է 6․2 միլիոն դրամ արժողությամբ «Volkswagen Touareg» մակնիշի ծառայողական մեքենա, բացի այդ՝ 5000 դոլար արժողությամբ «Shevrolet-Niva» մակնիշի ավտոմեքենա, որն այժմ ծառայում է տնտեսվարի ընտանիքին։

Աշխատակիցները պնդում են նաև, որ աստղադիտարանի տնօրինությունը համագործակցության պայմանագրեր է կնքում միջազգային կազմակերպությունների հետ՝ դրանց ֆինանսական մասը հույժ գաղտնի պահելով։ Ինչպես, օրինակ, գաղտնի են պահել Ռոսկոսմոս համագործակցության պայմանագրի ֆինանսական մասն ու հաստիքակազմը։

Ըստ այդ նամակի համագործակցության պայմանագիրը հավանության չի արժանացել աստղադիտարանի գիտխորհրդում, բայց այդ ծրագրի որոշ աշխատակիցների աշխատավարձ վճարվում է միջնորդ հանդիսացող «Հայկ Հարությունյան» Ա/Ձ-ից, որը, ըստ աշխատակիցների, հիմնադրել է աստղադիտարանի այն ժամանակվա տնօրեն, ներկայիս փոխտնօրեն Հայկ Հարությունյանը:

Ի դեպ, Armlur.am-ի ձեռքի տակ է հայտնվել ֆինասների նախարարության կողմից իրականցված ստուգման փաստաթուղը, որով նախարարությունը ակտ է կազմել «Բյուրականի աստղադիտարանի» կատարած խախտումների վերաբերյալ: Կարելի է ասել այն ինչի մասին բարձրաձայնել են նախկին աշխատակիցները այդ ամենը արձնագրել է նաեւ ՀՀ ֆինասների նախարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս