ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բյուրականի աստղադիտարանում խաթարվել են աշխատանքային պայմանները. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրականի աստղադիտարան աշխատակիցները հայտարարություն են տարածել.

Արդեն տևական ժամանակ է՝ Բյուրականի աստղադիտարանում խաթարվել են մեր աշխատանքային պայմանները, ոտնահարվում են մեր մասնագիտական և մարդկային արժեքները՝ տնօրինության կողմից տրված անհիմն հրամանների և կամայականությունների պատճառով:

Gepostet von Lilit Barkhudaryan am Donnerstag, 8. August 2019

Բանը հասել է նրան, որ երկուշաբթի օրը գնալով աշխատանքի բախվել ենք փակ դռներով աշխատասենյակներին՝ զրկվելով գիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից, չնայած հանդիսանում ենք աստղադիտարանում լավագույն գիտական խմբերից մեկը: Իսկ այսօր առավոտյան առանց մեր համաձայնության հանում են մեր անձնական իրերը մեր աշխատասենյակներից:

Կարծում եմ այս գործողություններում կա նաև քրեորեն հետապնդելի արարք…

Gepostet von Lilit Barkhudaryan am Donnerstag, 8. August 2019




Լրահոս