Եթե Արցախում առաջիկայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա սուր պատասխան կլինի. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անվտանգության միակ երաշխավորն են: Փորձագետը կարծում է, թե Թուրքիան կարող է շարունակել պրովակացիայի ենթարկել Ադրբեջանին, սակայն ընդգծում է՝ կողմերը հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել ռուս խաղաղապահների դեմ արված որեւէ քայլ:

«Եթե խաղաղպաահների ուղղությամբ կրակոցներ լինեն, հեղինակները կպատժվեն: Հիշեք՝ ինչ եղավ 2008 թվականին Հարավային Օսեթիայում: Այստեղ բոլորը հիշում են այդ փորձը: Թուրքիան չկարողացավ իր խաղաղապահներին բերել Ղարաբաղ: Ստացվում է՝ հաղթեց Ռուսաստանը, իսկ պարտվեց Թուրքիան: Հենց այդպես էլ եղել է, հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանը, իսկ պարտվել՝ Թուրքիան: Ահա այս կոնֆլիկտի արդյունքը: Եկեք վերջակետ դնենք այստեղ», – նշեց նա:

Նրա խոսքով, իհարկե եթե առաջիկայում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա սուր պատասխան կլինի ռուսական կողմից: Եվ նա որպես օրինակ բերեց դեռ 12 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցածը, երբ խաղաղապահների վրա հարձակում տեղի ունեցավ եւ Մոսկվան դիմեց հատուկ միջոցների: Կոնովալովը տեսակետ արտահայտեց, թե հնարավոր են փոքր միջադեպեր, ինչպիսին եղել են մինչեւ այժմ, սակայն նաեւ կասկածում է, թե ինչ-որ մեկը կցանկանա պրովակացիայի դիմել ընդդեմ ՌԴ-ի, նաեւ Թուրքիան:

Ն.Հ.




Լրահոս