Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Աշոտ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ իր հետ նախապես վերցնելով կացինը, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին ժամը 10:45-ի սահմաններում գնացել է Կոտայքի մարզի Արզնի համայնքապետարանի վարչական շենքի դիմաց և իր հետ վերցրած կացնով հարվածներ է հասցրել այնտեղ կայանված Արզնի համայնքապետարանին պատկանող «HYUNDAI SONATA» մակնիշի 709LL70 հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառելով շարժիչի ծածկոցի, հովացուցիչի երեսվածքի և առջևի ձախ լուսարձակի վնասվածքների տեսքով զգալի չափերի՝ 439.000 դրամի գույքային վնաս:
Կացնով հարձակում՝ գյուղապետարանի մեքենայի վրա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ