Բանակում ծառայել չցանկացողներին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը շարունակվում է. նոր մեղադրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կցագրված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2023թ-ի ամառային զորակոչին, 12.06.2023թ-ին տրված դիմումի համաձայն՝ հրաժարվել է զորակոչվել պարտադիր ժամկետային ծառայության, դրանով իսկ խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները՝ խուսափել է պարտադիր զինվորական կամ այլտրանքային ծառայության հայտարարված նշված զորակոչից։

Քնար Մանուկյան




Լրահոս